Տիմատին Երևանում տեսահոլովակ է նկարահանում

Ռեփեր Տիմատին ժամանել է Երևան, ինչն այսօր հայաստանաբնակ երկրպագուների ուշադրության կենտրոնում է։ Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ ռեփերը Երևան է ժամանել տեսահոլովակ նկարահանելու նպատակով։

Հիմա նա դիտարկում է նկարահանման վայրերը։ Տիմատին այսօր եղել է Էրեբունի բժշկական կենտրոնում։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը Tert.am Life–ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ռեփերը բժշկական կենտրոնի տարածքում նկարահանումներ է իրականացրել։

Առաջիկայում ռեփերը Երևանում նաև բիզնես ծրագրեր ունի։ Մայիսին Երևանում կբացվի Black burger–ը, որի պաշտոնական բացմանը Տիմատին իր ձեռքով բուրգեր կպատրաստի երկրպագուների համար։ Ավելի ուշ նա մտադիր է նաև ակումբ բացել Երևանում։

 

Աղբյուրը՝   life.tert.am