Երեկ Հումորի Լիգա հաղորդաշարի նկարահանումների սկզբում դահլիճի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին անակնկալ էր սպասվում: Ամերիկայում բնակվող հայ երիտասարդը ուղերձ հղեց հանդիսատեսին` շնորհավորելով դահլիճում գտնվող կանանց և աղջիկներին: Ուղերձի վերջում հաղորդավարները խնդրեցին ծաղիկներ բաժանել ներկա գտնվող կանանց և աղջիկներին` կատակելով. «Ստեղ հարց է ծագում. էս ո՞վ էր էս տղեն, որ մեր հետ եկած աղջկան ծաղիկ ա նվիրում»: Պարզվում է` հանդիսատեսի շարքերում էր անակնկալը պատրաստած երիտասարդի նշանածը, որին մոտեցան և շքեղ ծաղկեփնջ նվիրեցին: Անակնկալը ստացված էր թե աղջկա և թե ներկաների համար, իսկ եթերի սկիզբը ազդարարվեց այսպիսի դրական մթնոլորտում: