Ֆրանսիական հեղինակավոր Jean Paul Gaultier բրենդը ներկայացրել է նոր՝ Scandal A Paris օծանելիքը, որի գովազդային հոլովակում նկարահանվել է աշխարհի գեղեցկագույն կանանցից մեկը՝ մոդել Իրինա Շեյքը:
Հատկանշական է, որ գովազդային հոլովակում կրքոտ թաթարուհին ռեստորան է մտնում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետում հնչող վալսի հնչյունների ներքո:
Շեյքը, անտեսելով ներկաների զարմացած հայացքները, վստահ քայլերով հասնում է մինչև սրահի վերջն ու Ժան Պոլ Գոտյեի հետ նստում նույն սեղանի շուրջը:
Օծանելիքի նկարագրում նշվում է, որ նոր բույրը նախատեսված է հզոր ու սեքսուալ կանանց համար, որոնք չեն վախենում գայթակղել ու գայթակղվել: