Փոփ արքայադուստր Բրիթնի Սպիրսը հայտնվել է հոգեբուժարանում: Այս մասին հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները: Նշվում է, որ նա գրանցվել է 1-ամյսա կուրսի, որի ընթացքում կլինիկայում է լինելու:
Երգչուհին սկսել է հոգեբանական խնդիրներ ունենալ հոր`Ջեյմի Սպիրսի հիվանդության հետ կապված ապրումների հետեւանքով: Հայրն աղիքների հետ կապված լուրջ խնդիրների ունի: Երկու անգամ վիրահատվել է: 2-րդ վիրահատությունից հետո բարդություններ են առաջացել:
Փոփ-արքայադուստրը հայտնել է, որ ցանկանում է ողջ ուշադրությունը կենտրոնացնել ընտանիքի վրա: Նա նաեւ իր հետեւորդներին խորհուրդ է տվել հետեւել իրենց առողջությանը: