Մադոննան «Եվրատեսիլ»-ում ելույթի համար 1 մլն դոլար կստանա

Ամերիկացի հայտնի փոփ երգչուհի Մադոննան ելույթ կունենա այս տարի Թել Ավիվում կայանալիք «Եվրատեսիլ – 2019» երգի միջազգային մրցույթում, որտեղ համերգային ծրագրի դիմաց նրան 1 մլն դոլար կվճարեն, հաղորդում է YNet հարթակը՝ աղբյուրին հղումով:

Հաղորդվում է, որ 60-ամյա երգչուհու հոնորարը կվճարի կանադաբնակ հրեա Սիլվան Ադամսը: Նա որոշել է նման քայլի դիմել Իսրայելական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի հետ բանակցություններից հետո, որն առաջարկել է նրան մրցույթի հովանավոր դառնալ:

Հիշեցնենք, որ 64-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը՝ Թել Ավիվում: Հայաստանը մրցույթում կներկայացնի Սրբուկը՝ Walking Out երգով: