Դոհայում կայացել է Fashion Trust Arabia ոչ առևտրային հիմնադրամի՝ հաջակցություն մերձարևելյան և հյուսիսաֆրիկյան դիզայներների կազմակերպված մրցույթը, որի շրջանակում «Լավագույն երեկոյան զգեստ» անվանակարգում պարգևատրվել է հայազգի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, հատկանշական է, որ դիզայներին մրցանակը շնորհել է Մերձավոր Արևելքի ամենագեղեցիկ ու ոճային կանանցից մեկը՝ շեյխուհի Մոզան, որը Քաթարի նախկին էմիրի երեք կանանցից երկրորդն է:
Ջաբոթյանը մրցանակը ստանալուց հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հպարտ է այս մրցանակին արժանանալու կապակցությամբ:
«Մենք շնորհակալ ենք շեյխուհի Մոզային և բոլոր մասնակիցներին անմոռանալի տպավորություններ պարգևելու համար»,-գրել է դիզայները:
Աղբյուրը մանրամասնում է, որ Գրիգոր Ջաբոթյանի նորաձևության տունը որպես մրցանակ կստանա հովանավորչություն և մինչև 200 000 դոլարի չափով դրամաշնորհ:
Աստղերից միջոցառմանը ներկա են եղել մոդելներ Նատալյա Վոդյանովան, Նաոմի Քեմփբելն ու Ալեսանդրա Ամբրոսիոն: Ժյուրիի կազմում ներառվել են Վիկտորյա Բեքհեմն ու Պյերպաոլո Պիչոլին: