Հայտնի երգչուհի Բեյոնսեն ներկա է գտնվել անցած շաբաթ Լոս Անջելեսում կայացած NAACP Image Awards մրցանակաբաշխությանը, որի շրջանակում պարգևատրվում են ԱՄՆ-ի ոչ սպիտակամորթ բնակչության՝ կինոյի, հեռուստատեսության, թատրոնի, երաժշտության և գրականության ոլորտում նվաճումների հասած ներկայացուցիչները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ամբողջովին ճերմակազգեստ Բեյոնսեն արժանացել է NAACP Image Awards բարձրագույն մրցանակին՝ ճանաչվելով տարվա արտիստ:
Երբ 37-ամյա Բեյոնսեն մրցանակը ստանալու համար բեմ է բարձրացել, առիթը բաց չի թողել և գովել է նույն անվանակարգում ներկայացված մյուս սևամորթ աստղերին, որոնց թվում են եղել Չեդվիք Բոուսմանը, Ռայան Քուգլերը, Ռեջինա Քինգ, ԼեԲրոն Ջեյմսը:
Աղբյուրը մանրամասնում է, որ առաջին անգամ Բեյոնսեն NAACP Image Awards մրցանակի է արժանացել 15 տարի առաջ: Հատկանշական է, որ ստանալով այս մրցանակը՝ Բեյոնսեն այժմ ունի Image Awards մրցանակների ամբողջական հավաքածուն: