Իննսուն տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Անյես Վարդան:
Ինչպես նշում է rtl.fr կայքը, անվանի կինոգործիչը մահացել է լույս մարտի 29-ին:
Պարբերականի տվյալներով՝ Վարդայի մահվան պատճառը եղել է քաղցկեղը: Նա մահացել է իր տանը՝ մտերիմներով շրջապատված:
Կենդանության օրոք Վարդան ստացել է մեծ քանակությամբ պարգևներ, պատվավոր «Օսկար» մրցանակի է արժանացել կինոարվեստում ունեցած ավանդի համար: