«Գահերի խաղը» սերիալի աստղ Պիտեր Դինքլեյջը «Թոմ և Ջերի» գեղարվեստական ֆիլմում կմարմնավորի հիմնական անտագոնիստին: Սիրված մուլտհերոսների մասին նոր ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021-ին:
Film.ru-ի փոխանցմամբ նախագծի ռեժիսորը առաջին «Ֆանտաստիկ քառյակի»-ից հայտնի Թիմ Սթորին է:
Նշվում է, որ ֆիլմը անիմացիայի և կենդանի դերասանների հիբրիդ կլինի: Գլխավոր հերոսները՝ Թոմը և Ջերին, հանդիսատեսին կներկայանան ավանդական մուլտիպլիկացիոն տարբերակով:
Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն այս ամռանը: