Շակիրան հերքել է գրագողության մեղադրանքները և երգել Մադրիդի դատարանում

Հանրաճանաչ կոլումբիացի երգչուհի, երգահան, պարուհի, երաժշտական պրոդյուսեր, պարուսույց և մոդել Շակիրան գրագողության մեղադրանքով ցուցմունք է տվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Կուբացի Լիվան Կաստելյանո Վալդեզը երգչուհուն մեղադրել է իր «Yo te quiero tanto» երգի մի հատվածը կրկնօրինակելու մեջ:

Շակիրայից բացի, գրագողության մեղադրանքով հայց է ներկայացվել նաև նրա հետ La Bicicleta երգը կատարող Կառլոս Վիվեսին և կոմպոզիտոր Անդրես Էդուարդո Կաստրոյին: Ստեղծագործությունը թողարկվել է 2016-ին և վայրկենապես հայտնի դարձել YouTube-ում ավելի քան մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն դիտում հավաքելով:

Image result for Шакира в Мадриде

Լիվան Կաստելյանո Վալդեզը հայտարարել է, որ La Bicicleta երգի մի հատվածը 1997-ին գրված իր Yo te quiero tanto երգի կրկնօրինակն է: Մեղադրանքը հերքելու համար Շակիրան ցուցմունք տալու ընթացքում կատարել է երկու երգերը: Երգչուհին դատավորներին ցանկացել է ներկայացնել երկու երգերի ոճերի տարբերությունը:

«Վալդեզի երգը լսելով, ես ոչ մեղեդու, ոչ ձայնաշարի և ոչ էլ թեմայի նմանություն չհայտնաբերեցի»,- հայտարարել է Շակիրան: