«Դրանք չափազանց շոկային և հուզիչ էին սուտ լինելու համար». Մայքլ Ջեքսոնի նախկին ընկերը մեկնաբանել է փոփի արքայի դեմ հնչած մեղադրանքները

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի նախկին ընկեր ռաբբի Շմուլի Բոտիչը մեկնաբանել է հանգուցյալ երգչի անվան շուրջ մանկապղծության վերաբերյալ սկանդալը:

Ինչպես գրում է Daily Mirror-ը, Բոտիչը նշել է, որ հավատացել է «Լքելով Նևերլենդը» ֆիլմում հնչած մեղադրանքներին, քանի որ դրանք չափազանց շոկային և հուզիչ են սուտ լինելու համար:

Նա հավելել է, որ Ջեքսոնը չէր կարող գտնվել երեխաների կողքին մանկապղծության մեղադրանքներից հետո, որոնք ի հայտ եկան 1990-ականներին:

«Մենք երբեք չենք լսել մեղադրանքներ, որոնք այդքան մանրամասն կլինեն», – ասել է Բոտիչը:

Փոփի արքայի նախկին ընկերը հավելել է, որ նախկինում չի հավատացել Ջեքսոնին ուղղված մեղադրանքներին, սակայն զգացել է, որ ավելի լավ է դադարեցնել շփումը նրա հետ:

Հիշեցնենք, որ «Լքելով Նևերլենդը» ֆիլմում ներկայացված են Ջեյմս Սեյֆչաքի ու Ուեյդ Ռոբսոնի պատմությունները, համաձայն որոնց՝ տղաները 10 և, համապատասխանաբար, 7 տարեկանում ընկերացել են երգչի հետ, իսկ հետո դարձել նրա սեռական բռնության զոհերը: Ֆիլմում Ռոբսոնը և Սեյֆչակը կիսվում են փոփի արքայի մասին տհաճ հիշողություններով, որոնց մասին լռել էին տարիներ շարունակ: