«Սփոյլերները» համացանցում տարածել են «Գահերի խաղը» սերիալի ութերորդ եթերաշրջանի առաջին սերիայի սյուժեն, որն ամերիկյան HBO հեռուստաալիքով պետք է ցուցադրվի ապրիլի 14-ին: Ինչպես գրում է Lenta.ru-ն, այդ հանգամանքը վրդովեցրել է սերիալի երկրպագուներին սոցցանցերում:
Reddit-ի և YouTube-ի օգտատերը տեսահոսթինգում երկարատև տեսանյութ էր հրապարակել, որում ներկայացնում էր նոր եթերաշրջանի առաջին սերիայի ողջ սյուժեն: Տեսանյութը շուտով հեռացվել է հեռուստաալիքի պահանջով, սակայն տարբեր «սփոյլներ» տարածվել են Reddit և Twitter սոցկայքերում:
Տեսանյութը հրապարակող օգտատերը գրել է, որ հանցավոր ոչինչ չի տեսնում իր հրապարակման մեջ:
Հայտնի ամերիկյան սերիալի թրեյլերը համացանցում հայտնվել է մարտի 5-ին: Եզրափակիչ մասի առաջին սերիան եթեր դուրս կգա ապրիլի 14-ին: