Comedy Woman–ի գաղափարներ ոգեշնչող Նատալյա Եփրիկյանը «18+» լուսանկար է հրապարակել

Comedy Woman–ի աստղ և գաղափարներ ոգեշնչող Նատալյա Եփրիկյանը Instagram–ում լուսանկար է հրապարակել, որում նա հայկական տառերով հագուստ է կրում։ Զգեստը հեղինակել է հայտնի դիզայներ Ալեքսանդր Հարությունովը։

Լուսանկարում Եփրիկյանի հետևում տեղավորվել է հայտնի շոուի մեկ այլ մասնակից` Եկատերինա Վարնավան։ Ի դեպ, նա նույնպես ընկերուհու հետ լուսանկար է հրապարակել, թեև ոչ այդաստիճան էքսցենտրիկ, որքան Նատալյայինը։ Վարնավայի հրապարակած լուսանկարում նրանք պարզապես գրկախառնված են։

 

View this post on Instagram

Наконец-то. 18+🙄

A post shared by Еприкян Наталья (@eprikol) on

«Վերջապես։ 18+», – լուսանկարին կից գրել է Եփրիկյանը։

Գրառումը ավելի քան 11 հազար «լայք» է ստացել։

«Շնորհակալություն հայկական այբուբենի համար, արժանավայել է», – գրել է petrosyan_karina–ն։

«Կարծես թե, ձեզ հանկարծակիի են բերել», – գրել է katyalikhovidova-ն։

View this post on Instagram

В надежных руках🥰 @eprikol

A post shared by КАТЯ ВАРНАВА (@kativarnava) on

Նատալիա Եփրիկյանը երգիծական ժանրի դերասանուհի և հեռուստապրոդյուսեր է: Ծնվել է վրացահայ ընտանիքում: Խաղացել է ՈՒՀԱ-ի «Մեգապոլիս» թիմում։

Նշենք, որ Հարությունովը ևս վրացահայ է։ Նրա հաճախորդներից են Քսենիա Սոբչակը, Քեթի Թոփուրիան և Մարգարիտա Լիևան։

Աղբյուրը` https://armeniasputnik.am/society/20190323/17791625/ComedyWoman-gaxaparner-nershnchox-eprikyany-18-lusankare-hraparkel.html