Ամերիկացի դերասանուհի, երգչուհի Բարբարա Սթրեյզանդը մեկնաբանել է փոփի արքա Մայքլ Ջեքսոնի դեմ ուղղված մեղադրանքները, ըստ որոնց հայտնի երգիչը մանկապիղծ էր:
Ինչպես գրում է Daily News-ը, Սթրեյզանդը նշել է, որ «Լքելով Նևերլենդը» ֆիլմում հնչած պնդումներին հավատում է, սակայն դրանում մեղավոր է համարում ավելի շատ մանկապղծության զոհ դարձած երեխաների ծնողներին:
Դերասանուհին հավելել է, որ տուժածների հետ պատահածը վերջիններիս «չի սպանել», և նրանք նույնպես որոշակի էյֆորիա են զգացել փոփի արքայի կողքին գտնվելով:
Հիշեցնենք, որ «Լքելով Նևերլենդը» ֆիլմում ներկայացված են Ջեյմս Սեյֆչաքի ու Ուեյդ Ռոբսոնի պատմությունները, համաձայն որոնց՝ տղաները 10 և, համապատասխանաբար, 7 տարեկանում ընկերացել են երգչի հետ, իսկ հետո դարձել նրա սեռական բռնության զոհերը: Ֆիլմում Ռոբսոնը և Սեյֆչակը կիսվում են փոփի արքայի մասին տհաճ հիշողություններով, որոնց մասին լռել էին տարիներ շարունակ: