Ինչ տեղի ունեցավ բեմում, երբ հանդիսատեսի ներկայությամբ Սարոն հարվածեց Արամեի քթին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ  «Ձեզ համար, կանայք» խորագրով Արամեի և Սարոյի`տոնական համերգը նվիրված էր կանանց: Երգիչները կատարեցին իրենց երգացանկի հայտնի երգերն ու հնարավորություն ունեցան բեմից շնորհավորել կանանց՝ մեկամսյակի առթիվ:

Համերգի ժամանակ փոքրիկ և անցողիկ միջադեպ տեղի ունեցավ։ Սարոն իր ելույթը ավարտելուց հետո՝ բեմից հեռանալու պահին, փորձեց ցատկելով հրաժեշտ տալ, բայց արդյութքում բարձրախոսով շատ ուժեղ հարվածեց Արամեի դեմքին: Այդ ուժեղ ցավից Արամեին թվացել է, թե հիմա արյուն է գալու քթից, բայց բարեբախտաբար ոչ մի լուրջ բան չեղավ և համերգը շարունակվեց ընթանալ՝ ինչպես որ հարկն է:

Հարցազրույցներից մեկում Արամեն կատակելով ասել է․ «ետնաբեմում պատասխան հարված տվեցի նրա քթին»։

Աղբյուրը՝ bavnews.am