Արա Մարտիրոսյանի նոր տեսահոլովակի առաջին կադրերը

Երգիչ Արա Մարտիրոսյանն այս օրերին Երեւաում է, որտեղ զբաղված է իր նոր տեսահոլովակի նկարահանումներով: Երգչի նոր ստեղծագործությունը կոչվում  «Моя», խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը հեղինակել է հենց ինքը` Արա Մարտիրոսյանը, գործիքավորումը կատարել են Կարենն ու Սեւակը: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է, ոճաբանը` Անահիտ Սիմոնյանը:

Երգչի նոր տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 8-ին` կանանց միջազգային օրը, թեեւ մոտ մեկ ամիս առաջ երկրպագուներից շատերին հասանելի դարձավ երգի մի քանի վայրկյանանոց հոլովակը: Արայի PR հարցերով պատասխանատու պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանի խոսքով` երգը համացանցում հայտնվել էր պատահական, սակայն ի ուրախություն իրենց` այն կարճ ժամանակում մեծ իրարանցում առաջացրեց երաժշտասերների շրջանակում` Instagram-ում գրանցելով մեկ միլիոնից ավելի դիտում, իսկ վերջերս հայտնվեց նաեւ ռուսական Instagram-ի Top 10 հոլովակների շարքում:

Ի դեպ, նկարահանումներից հետո Արան կպատրաստվի մարտի 22-ին կայանալիք իր մոսկովյան համերգին: Սոֆյան NEWS.am STYLE-ին է տրամադրել Արա Մատիրոսյանի նոր տեսահոլսվակի առաջին կադրերը, որոնք առաջարկում ենք ձեր ուշադրությանը:

Style.news.am