Սիրուշոն այցելել է ԱՄԷ Հայոց թեմի ազգային առաջնորդարան

Երգչուհի Սիրուշոն այս օրերին Արաբական Միացյալ Էմիրություններում է: Նա մի շարք այցելույուններ ու հանդիպումներ է ունեցել, որոնց մասին սոցիալական ցանցերում կիսվում է իր հետեւորդների հետ: Այսօր՝ փետրվարի 7-ին, հերթական գրառումն է կատարել:

«Երեկ պատիվ ունեցա այցելելու ԱՄԷ Հայոց թեմի ազգային առաջնորդարան, Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի եւ զրուցել թեմի կաթողիկոսական Փոխ. Մեսրոպ Սրբազանի հետ»,- գրել է նա՝ կից հրապարակելով հետեւյալ լուսանկարը.

Ավելի վաղ նա հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանի հետ:

Աղբյուրը՝ armtimes.com