«Այ քեզ մանկության ընկեր». Տիմատիին քննադատել են ռեփեր Դեցլի հուղարկավորությանը չգնալու համար

Ռուսական շոու բիզնեսի, թերևս, ամենահայտնի ռեփերներից մեկը`35-ամյա Տիմատին, լուրջ քննադատությունների է արժանացել փետրվարի 3-ին մահացած ռուս հայտնի ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) հուղարկավորության արարողությանը չմասնակցելու համար:

Ինչպես գրում է StarHit-ը, սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր և հատկապես Դեցլի երկրպագուները քննադատական մեկնաբանություններ են ուղղել Տիմատիին՝ նշելով, որ ռեփերի հաջողության մեջ մեծ դեր է ունեցել հենց Դեցլը, որի տեսահոլովակներից մեկում էր նկարահանվել Տիմատին դեռ տարիներ առաջ:

«Դուք պետք է շնորհակալ լինեք Կիրիլին, որ ձեր կյանքն այսպես է դասավորվել»,- գրել է օգտատերերից մեկը:

«Հիասթափված եմ: Չէի սպասում: Անգամ չբարեհաճեց գալ Կիրիլի թաղմանը: Այ քեզ մանկության ընկեր: Կարևոր չէ, թե ինչ է եղել հետո», – նկատել է մյուսը:

Ավելի վաղ Տիմատին Դեցլի մահվան կապակցությամբ հրապարակում էր արել սոցցանցի իր էջում՝ նշելով, որ իրենք դարձել են Ռուսաստանում երաժշտական այդ ժանրի «պիոներները»:

«Ինչպիսի հարաբերություններ էին մեզ մոտ դասավորվում ու ինչպես՝ արդեն կարևոր չէ: Ես մինչև հիմա դժվարությամբ եմ հավատում, թե ինչպես այս ամենը ստացվեց այն ժամանակ և ինչ մասշտաբների հասավ այսօր: Դու միանշանակ այդ պատմության մի մեծ մասն ես: Հանգչի՛ր խաղաղությամբ», – գրել էր Տիմատին:

Աղբյուրը՝ tert.am