«Միսթր Բինը» 1 տարով կհեռանա էկրանից՝ փոքրիկ դստերը խնամելու համար

Բրիտանացի հայտնի կատակերգու Ռոուեն Աթքինսոնը, որն առավել հայտնի է «Միսթր Բին» կեղծանունով, ժամանակավորապես հեռանում է մեծ էկրանից, հայտնում է newsbeezer.com կայքը:

Դերասանին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ Աթքինսոնն ընկերներին ասել է, որ մտադիր է մեկ տարով ստեղծագործական դադար վերցնել ու ժամանակը տրամադրել երեխայի խնամքին:

«Ես կխնամեմ մեր երեխային, իսկ Լուիզային դերասանուհու կարիերայի վրա կենտրոնանալու հնարավորություն կտամ»,-ասել է կատակերգուն:

Նշվում է, որ 64-ամյա դերասանն ու դերասանուհի Լուիզա Ֆորդը երեխա են ունեցել 2017թ.:

Փոքրիկին անվանել են Իսլա Մեյ, սակայն աստղային հայրիկը նրան «Բեյբի Բին» է կոչում:

Աղբյուրը՝ tert.am