Անցած 2018-ը դերասնուհի Սիլվի Բարկովայի համար շրջադարձային տարի էր, նա կատարեց կյանքի համար ճակատագրական որոշում. թողեց Հայաստանում իր կարիերան ու գնաց Հնդկաստան՝ սիրելի ամուսնու հետ ապրելու: Life.panorama.am-ի հետ զրույցում Սիլվին ամփոփել է իր 2018-ն ու խոսել այս տարվա ցանկությունների մասին:
Դերասանուհին զրույցի սկզբում նա հիշեց գործնական հաջողությունների մասին:
«2018-ի ընթացքում նկարահանվեցի «Դոմինո» սիթքոմում եւ «Դեպի վայրէջք» սերիալում, Գ. Սունդուկյանի անվան թատրոնում աշխատելու հրավեր ստացա, որտեղ առաջարկեցին մարմնավորել համաշխարհային ճանաչում ունեցող Ֆրոզեն հեքիաթի թագուհու կերպարը: Այնպես որ, աշխատանքները քիչ չեն եղել»,- նշեց Սիլվին, ապա խոսեց անձնական ձեռքերումների մասին:
«Անցնող տարվա ընթացքում հասցրեցի նաեւ նշանադրվել եւ ամուսնանալ, ինչն արդեն գերկարեւոր է ցանկացած մարդու կյանքում՝ գրանցել անձնական հաջողություններ»:
Դերասանուհին արդեն մի քանի ամիս է, ինչ ապրում է Հնդկաստանում: Իր խոսքով՝ ժամանակն այնքան արագ է անցնում, որ չի հասցնում երկար մտածել գործած լավ ու վատ քայլերի մասին:
«Տարին հագեցած էր, իրադարձություններն այնքան արագ են զարգացում ստացել, որ թերացումների եւ բացթողումների մասին պարզ կդառնա որոշ ժամանակ անց, բայց հույսով եմ, որ երբ կմատծեմ արդեն անցած 2018-ի մասին, թերացում եւ բացթողում չեմ գտնի»,- նկատեց նա:
Իսկ հարցին, թե 2018-ը ի՞նչ տվեց նրան ու ի՞նչ վերցրեց, պատասխանեց.
«2018-ն ինձ տվեց ամուսին եւ տարավ մոտ ընկերուհուս»:
Զրույցի վերջում հետարքրվելով, թե Սիլվի Բարկովան ի՞նչ ցանկություններ ունի 2019-ի հետ կապված, նշեց.
«Ցանկանում եմ, որ երբեք չունենամ զղջալու զգացում»: