Գոռ Հակոբյանի ընտանիքը եւս Ամանորի թեմատիկայով նոր ֆոտոշարք ունի: Միտքը դերասանի կնոջինն է` Հրանուշինը: Հենց նա էլ BRAVO.am-ին է տրամադրել լուսանկարներն ու պատմել` որտեղ եւ ինչպես են նշելու Նոր տարին:
«Ամեն տարի ուզում ենք նկարվել, բայց հարմար չի լինում։ Գոռն այնքան էլ չի սիրում լուսանկարահանումների մասնակցել, բայց քանի որ այս մեկն անպայման պետք է ընտանեկան լիներ, համաձայնեց գալ մեզ հետ»,-նշել է դերասանի կինը:
Պարզվում է՝ նրանք տոնածառը դեռեւս չեն զարդարել, բայց այդ բացը կլրացնեն այս օրերին, դե, իհարկե, երեխաների օգնությամբ:
Ի դեպ, Գոռի ավագ որդին՝ Վարդանը, օրերս դարձել է 7 տարեկան: Ինչպես պատմել է մայրիկը, տղայի տարեդարձը նշել են երեք անգամ.«Դեկտեմբերի 21-ին՝ դպրոցում, 22-ի ուշ երեկոյան անակնկալ արեցինք, դե, իսկ հենց 23-ին՝ արդեն տանը՝ հարազատների շրջապատում»:
Հրանուշն ասել է նաեւ, որ տարեմուտի գիշերն այս անգամ ամուսնու համար աշխատանքային չի լինելու, եւ միասին տանը կդիմավորեն Ամանորը.«Կարեւոր չէ` ինչ սպասելիքներ ես ունենում, կարեւորն այն է, որ կարողանանք մեր հստակ նպատակներն իրականացնել»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հրանուշ Մնոյանը