Հայտնի երգչուհի Քրիստինե Պեպելյանը մայր է դարձել։ Երգչուհին դեկտեմբերի 12-ին որդի է ունեցել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Քրիստինե Պեպելյանի հետ եւ գրել, որ քեռի է դարձել: «Պեպելյան ջան, աչքներս լույս լինի, անկեղծ շատ ուրախացրեցիր քո` մայր դառնալու լուրով: Աստված պահապան»,- գրել է Ալեն Սիմոնյանը, գրառման ներքեւում դնելով #քեռիեմդարձել հեշթեգը:
Չնայած՝ Պեպելյանի համար սա սպասված հղիություն էր, եւ նա տարիներ շարունակ ասում էր, որ եթե հղիանա կամ մայրանա չի պատրաստվում դա գաղտնի պահել, սակայն փաստ է, որ այժմ ոչ մի ձեւով երեխայի լույս աշխարհ գալը չի հանրայնացնում։ 8 օր առաջ տեղի ունեցած ծննդաբերությունը նրա մերձավոր շրջապատից շատերը գաղտնի են պահում եւ խուսափում հարցերին պատասխանել:
Աղբյուրը՝ armtimes.com