«Երկու նորություն` լավ և վատ». ինչպես է երգչուհի Զառան փրկել Գարիկ Մարտիրոսյանի կնոջը

Երգչուհի Զառան ստիպված էր փրկել հայտնի շոումեն և հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կնոջը` Ժաննա Լևինային։ Այս մասին Լևինան պատմել է Instagram  սոցցանցի իր էջում և լուսանկար է հրապարակել։

«Երկու նորություն ունեմ` լավ և վատ։ Լավը։ Բախտս բերել է, Կրեմլի դահլիճում 6000 տեղ կա, եթե 6001 լիներ, զգեստիս համար կտորը չէր բավականացնի», – գրել է Լևինան` կատակով մեկնաբանելով այն փաստը, որ իր հագածի գույնը համընկել է դահլիճի աթոռների գույնի հետ։

Վատ նորությունն էլ այն էր, որ «շքեղ» կառուցվածք ունեցող հանդիսատեսներից մեկը, փորձելով հարմարավետ տեղավորվել բազկաթոռին, հանկարծակի Լևինայի վրա է նստել։

«Շնորհակալություն Զառային, @zara_music, որ կարողացավ համոզել գեղեցիկ հագնված կնոջը, որ նա իր տեղում չէ», – գրել է Ժանան։

Օգտատերերը Լևինայի հումորային գրառումը գնահատել են ըստ արժանվույն, այն 11 ժամվա ընթացքում ավելի քան 18 հազար «լայք» է հավաքել։

«Պաշտում եմ ձեր հումորը», «Ինչպես միշտ դիպուկ եք», «Հումորիստ եք, Ժաննա», – նման մեկնաբանություններ են թողել Լևինայի բաժանորդները։

Նրան նաև հաճոյախոսություններ են շռայլել։

«Ժաննա, Ձեր բախտը միանշանակ բերել է. Կրեմլը ակնհայտորեն փորձում է նմանվել Ձեզ։ Մեկ ոսկի, մեկ կապույտ է հագել», – գրել է ggtttaa–ն։

«Ինձ թվում է, Գարիկը ձեզնով ավելի է հիանում, քան նրա հումորի երկրպագուները նրանով, և դա հիանալի է», – կարծում է gagievaira76–ը։

«Հիանալի հումորի զգացում։ Հիմա պարզ է, թե ով է «Քամեդիի» տեքստերը գրում», – նշել է fashion_mood_food–ը։

Հիշեցնենք, որ Մարտիրոսյան–Լևինա զույգը համարվում է ռուսական շոու բիզնեսի ամենաամուր զույգերից մեկը։ Նրանց միությունն արդեն 20 տարեկան է։ Գարիկն ու Ժաննան 14 տարեկան դուստր (Ժասմին) և 9 տարեկան որդի (Դանիել) են մեծացնում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am