Ձերբակալվել է հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը. դերասանը ծեծել է մի տղամարդու մեքենայի կայանման համար

Նյու Յորքում ձերբակալվել է հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը, այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում տալով Նյու Յորքի ոստիկանությանը:

Ինչպես տեղեկացնում են Նյու Յորքի ոստիկանությունից՝ Բոլդուինը ձերբակալվել է այն բանից հետո, երբ Գրինվիչ Վիլիջ ավտոկայանատեղիում վիճաբանություն է ծագել: Վիճաբանություն է սկսվել մի տղամարդու հետ, որին դերասանը ծեծել է՝ մեքենայի կայանման տեղի համար: