«Գիտե՞ս՝ ինչպես է գրում Ազնավուրը». ուշագրավ պատմություն

Երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարդան Պետրոսյանի հետ մի անգամ զրույցում ասեցի, որ առանց այն էլ տարին 5-6 երգ էի գրում, հիմա ընդհանրապես 1-2 հատ գրեմ՝ արդեն լավ է, երևի տարիք է, ինչ տրվել է հերթով հետ է վերցվում: Վարդանը շշմելու բան ասեց.

– Իսկ գիտե՞ս՝ ինչպես է գրում Ազնավուրը:

Գիտեի, որ մոտ են, հարցրեցի.

–  Ինչպե՞ս:

– Առավոտյան այս տարիքին արթնանում է ու օրացույցում գրված է` կատարել քաջագործություն` երգ գրել, օրվա ծրագրի կարևոր մաս, ու վերջ կատարել, պարտադիր:

Ես իմ մտքից ամաչեցի այդ լսելով:

Բարի ճամփա վարպետ»: