Ու՞մ հետ է հանդիպում Անի Քրիստին. երգչուհին որոշել է դասավորել անձնական կյանքը (լուսանկարներ)

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Անի Քրիստին որոշել է դասավորել իր անձնական կյանքը:

LosArmNews.com կայքի տեղեկություններով՝ երգչուհին հանդիպում է լուսանկարում նշված երիտասարդի՝ Սեթո Խշտոյանի հետ, ով ի դեպ, որևէ սոցիալական ցանցում գրանցված չէ: Զույգին հաճախ կարելի է տեսնել Լոս Անջելեսում՝ ժամանցի տարբեր կենտրոններում միասին:

Հիշեցնենք, որ Անի Քրիստին ամուսնացել ու ԱՄՆ էր տեղափոխվել 8 տարի առաջ, սակայն դրանից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ նրա ամուսնալուծության մասին լուրը:

Հուսանք երգչուհու ընտրությունը կլինի արդարացված, և նա կստեղծի իր երջանիկ  ընտանիքը: