«Թող հայի սիրտը միշտ բաբախի խաղաղ». Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում նոր լուսանկար է տեղադրել ու կից գրել.

«Մարդ իրեն ճանաչելու համար պիտի ճանապարհ անցնի. ինքն իր հետ, իր վախերի կամ երկյուղների, իր անհանգստությունների կամ նույնիսկ հուսահատությունների հետ, ՊԻՏԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԱՆՑՆԻ, որ ինքն իրեն ճանաչի ու վերջապես հաշտվի իր հետ։ Իմ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ինքնաճանաչողության, միշտ անցնում է Հայաստանով… Էս անգամ Արցախ տանող ուղին հրաշագործի պես հետ բերեց գլխավորը՝ սիրտս։  Թող Հայի սիրտը միշտ բաբախի խաղաղ ու ստեղծագործ բաբախյունով » , – գրել է Նազենին: