Անի Լորակը ժամանակավորապես միացել է իրեն դավաճանած ամուսնուն

Անի Լորակի անվան շուրջ բորբոքված կրքերն այդպես էլ չեն հանդարտովում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ուկրաինացի երգչուհու ամուսինը՝ թուրք բիզնեսմեն Մուրադ Նալչաջիօգլուին բռնացրին հայտնի ուկրաինուհու ու խնջույքների սիրահարի հետ դավաճանության ժամանակ:

Անի Լորակի ամունուն նկարահանել էին կիեւյան կարաոկե-ակումբներից մեկում, որտեղ նրան նկատել էին Յանա Բելյաիվայի հետ, որոնք լքել էին ակումբն ու ուղեւորվել էին տուն: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ թուրք բիզնեսմենը տուն էր վարձել աղջկա համար, որին, ինչպես երեւում է հենց Լորակի հաշվին էր ապահովել ամեն ինչով, քանի որ նրա ողջ բիզնմեսը երգչուհու ունեցվածքի վրա է հիմնված:

Այս ամենից հետո սկսել են ջրի երես դուրս գալ անցյալի փաստեր. Պարզվել է որ բիզնեսմենի ունեցվածքը կուտակվել է Կարոլինայի հետ ամուսնության արդյունքում, ինչպես նաեւ հայտնի է դարձել, որ նա անտարբեր չէ թմրանյութերի նկատմամբ: Ի դեպ, վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում աղջիկը շեշտել էր, որ որեւէ ինտիմ կապ չի ունեցել Լորակի ամուսնու  հետ:

Իր պաշտոնական Instagram-յան էջում Մուրադը մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում իրենց դուստրն է ՝ Սոֆիան: Աղջիկը խաղում է ընկերուհու հետ, այնուհետեւ հոր հետ երեխաների համար նախատեսված խանութներով է անցնում: իսկ այսօր Մուրադն իր աղջկան առաջին դասարան է ուղեկցել: Այդ իրադարձությունն իհարկե բաց չի թողել նաեւ աղջնակի մայրը՝ Անի Լորակը:

«Աստված օրհնի իմ աղջիկներին, ինչ հրաշալի օր է այսօր: 7 տարի է անցել, ու իմ անսահման սերն արդեն դպրոցական է», – անգլերեն լեզվով մակագրել է լուսանկարը Մուրադը, որում պատկերված է ընտանիքը: Երկրպագու-օգտատերերը շտապել են ենթադրություններ անել, որ երգչուհին հանուն այս կարեւոր իրադարձության ուժ է գտել մոռանալ վիրավորանքը

style.news.am