82-ամյա Ջիգարխանյանը պատմել է երիտասարդ երկրպագուհու մասին

Եվ այսպես, Եվգենի Պետրոսյանն ու Արմեն Ջիգարխանյանը երիտասարդ սիրուհիների հետ դարձել են սկանդալների «հերոսներ»: Դերասանի եւ ուկրաինուհի դաշնակահարուհի՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանը տեղի ունեցավ 2017 թ.-ին: Ապահարզանի գործով մի շարք սկանդալներից եւ ունեցվածքի բաժանումից հետո Արմեն Ջիգարխանյանի գործերը կարծես լավացել են: Նրա թատրոնը 23-րդ սեզոնն է մեկնարկել ու պատրաստվում է Միխայիլ Բուլգակովի «Մոլեր» պիեսի համանուն ներկայացման պրեմիերային: Բայց հայտնում են, որ իբր 82—ամյա դերասանը նոր սիրավեպ է սկսել մի երիտասարդ աղջկա հետ:

Արմեն Ջիգարխանյանը պատմել է, թե ով է խնամում իրեն:

«Ոչ, ոչ… հանգիստ չկա: Միգուցե հնարավոր է, մի քիչ թեթեւացած եմ: Նորմալ քնում եմ», -մեջբերում է դերասանի խոսքերը «Дни»-ին՝ հղում անելով «Московский комсомолец»-ին: Նա պատմել է նաեւ, թե ով է իրենց օգնում տնային գործերում:

«Ինձ հետ մշտապես գտնվում է բուժքույր Լյուդմիլան: Նա լավն է: Նա տնտեսուհի է… Ամուսնանա՞նք… Ոչ, այժմ հաստատ ոչ, արդեն չի կարելի: Այո, խնամում են ինձ, մաքրում են եւ այդպես շարունակ», – ասել է Ջիգարխանյանը:

Բացի դրանից, Ջիգարխանյանը խոստովանել է, որ երբեք ինքն իրեն չի սիրել:

«Ես, ինչպես եւ բոլորը, ամբողջ կյանքս կատարել եմ ինչ-որ մեկի հանձնարարությունները. Կոմսոմոլներ, կուսակցականներ, թատերականներ, կանանց. Այ սա մենք կարողանում ենք անել: Իսկ ինքդ քեզ սիրել ոչ ոք չի սովորեցնում», – հայտնել է դերասանը:

style.news.am