«Շնորհավոր ծնունդդ, իմ սեր. ես քեզ կսիրեմ մինչև իմ վերջին շունչը». Անահիտ Սիմոնյան

Որքան էլ տարիները ոչինչ չեն փոխել երգիչ Հայկոյի արտաքինի մեջ, այնուամենայնիվ, Հայկոն երեկ դարձավ 45 տարեկան: Այս կապակցությամբ կինը` երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է համատեղ լուսանկարներով պատրաստված կարճ հոլովակ՝ շնորահավորելով ու սեր խոստովանելով ամուսնուն: Տեսանյութն Անահիտը մեկնաբանել է այսպես. «Շնորհավոր ծնունդդ, իմ սեր. ես քեզ կսիրեմ մինչև իմ վերջին շունչը»: Ի դեպ, այս օրերին Անահիտը գործնական հարցերով Մոսկվայում է ու հավանաբար կարևոր օրը ամուսնու կողքին չի լինելու:

PrimeNews.am