Ոչ բիսեդկում եք, ոչ էլ քուչում, բալի՛կ. Նազենի Հովհաննիսյանի հերթական նկատողությունը

Նազենի Հովհաննիսյանը հերթական անգամ չկարողացավ զսպել իրեն: Այն, որ դերասանուհին բավականին ակտիվ է սոց ցանցերում, բոլորին է հայտնի: Հատկապես իր ինստագրամյան էջում Նազենի Հովհաննիսյանը հաճախ է գրառումներ, լայվեր անում: Այս անգամ դերասանուհին տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասմունքում էր Համո Սահյանի «Ես հարուստ էի» բանաստեղծությունը:

Ինչպես նրա շատ գրառումներում, այստեղ ևս բացասական մեկնաբանություններ հնչեցին, օգտատերերից մեկը գրել էր. «Էս ինչ ես հայերեն մտել, յանի եսիմ էլի, ներվայնացրիր արդեն»: Դերասանուհին չզպեց իրեն և պատասխանեց, որն էլ տեղադրեց story հավելվածում «Բալիկ, տխմարություններ գրելուց առաջ հիշեք, որ տղա եք, որ պատասխանատու եք ձեր ԽՈՍՔԻ համար, և ընտանիքի նկար եք դրել, և որ մի օր փողոցում էլ նման կերպ խոսելու ու պահելու պատճառով մեկը կարող է ԻՐՈՔ ՆԵՐՎԱՅՆԱՆԱԼ !!! ու էդ ժամանակ արդեն կհասկանաք, որ վիրտուալ կյանքում ասածի համար էլ է ՈՒՂԵՂ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ։ Չեմ կարծում, թե ձեր ծնողները հանգիստ տանեին նման վարքը։ Բալիկ ջան, մեկ էլ իմացեք, որ ՀԱՅԵՐԵնն էն երևույթն է, որի արժեքը ԴՈՒՔ ՈՐ ՀԱՍՏԱՏ չեք հասկանա։ Էսքանն էլ դուք- ով եմ գրում որ հասկանաք որ ոչ «բիսեդկում եք», որ էլ «քուչում»։ Բալիկ…»:

Աղբյուրը՝ PrimeNews.am