Նունե Եսայանը անդրադարձել է այն լուրերին, որ խմած ղեկին նստելու պատճառով իր մեքենան տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք

Երգչուհի Նունե Եսայանի մեքենան ՃՈ տեսուչների կողմից տեղափոխվել էր հատուկ պահպանվող տարածք: Նախնական տեղեկություններով երգչուհին մեքենան վարել էր ոչ սթափ վիճակում:

Operativ.am-ի հետ զրույցում Նունե Եսայանը հաստատեց, որ իր մեքենան իսկապես Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է տուգանային հրապարակ, սակայն հերքեց, որ պատճառը եղել է ոչ սթափ վիճակում վարելը:

«Իմ մեքենան տոգանային հրապարակ են տեղափոխել Կասկադի տարածքում սխալ կայանելու պատճառով, քանի որ տվյալ ժամին տվյալ վայրում կայանելն արգելվում էր: Սահմանված տուգանքը անմիջապես վճարվել է և արդեն կես ժամ անց մեքենան գտնվում էր ինձ մոտ»,- նշեց երգչուհին, հավելելով, որ ալկոհոլային խմիչք ընդհանրապես չի օգտագործում: