Այն մասին, որ դերասան-հաղորդավար Դավիթ Գրիգորյանն ու Մանու Ալավերդյանը սպասում են իրենց զույգ աղջիկների ծննդին, ավելի վաղ տեղեկացրել էինք: Այսօր արդեն ուրախ ենք հայտնել, որ օգոստոսի 14-ին ամուսիններն առաջին անգամ ծնողներ են դարձել:
Դավիթն արդեն հասցրել է գրկել նորածիններին.«Աննկարագրելի ու անբացատրելի պահ էր. աշխարհն իմն էր: Կարծես ողջ տիեզարքն իմ ձեռքում լիներ: Մեր փոքրիկ տունը լցվեց երջանկությամբ: Հիմա իմ ու կնոջս կյանքում հայտնվել են մարդուկներ, ովքեր մեզ անսահման երջանիկ են դարձրել, իսկ մենք էլ պարտավորվել ենք միշտ հոգ տանել նրանց մասին»:
Ամուսինները մինչ վերջին պահը անվան տարբերակներ են քննարկել.«Աղջիկներիցս մեկը կունենա Սիենա անունը, մյուսին Լուսին կամ ուղղակի Լունա կանվանենք, այս տարբերակը դեռ քննարկում ենք:): Սիենան իմ ու Մանուի ամենասիրելի իտալական քաղաքներից է, որտեղ որոշել ենք կյանքի մայրամուտում բնակություն հաստատել:)»,- նշել է նա:
Աղբյուրը՝ bravo.am