Ջասթին Բիբերը վթարի է ենթարկվել (լուսանկար)

Ջասթին Բիբերը վթարի է ենթարկվել։ Երգչի Mercedes-Benz G-Class-ին Range Rover է բախվել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, գրում է Dail mail-ը։

Ջասթինի հետ ավտոմեքենայում ոչ ոք չի եղել։ Բիբերը և Range Rover-ի վարորդը պայմանավորվել են՝ առանց արձանագրություն կազմելու անհրաժեշտության։

Այդ երեկո Ջասթին Բիբերին նկատել են Պատրիկ Շվարցենեգերի և նրա ընկերուհու՝ Էբի Չեմփիոնի հետ ընթրելիս։

Աղբյուրը՝ 1in.am