Հայտնի կոլումբիական երգչուհի Շակիրան Իսպանիայի ոստիկանությանն է դիմել «կպչուն» լուսանկարչի պատճառով, ով արդեն երկու տարի շարունակ հետևում է իրեն։ Շակիրայի խոսքերով՝ հենց որ ինքը դուրս է գալիս իր տան սահմաններից, պապարացին սկսում է իր հետևից գնալ։ Նա նաև հետևում է իր երկու երեխաներին, ինչի հետևանքով նրանք նույնիսկ լաց են եղել մի անգամ։ Լուսանկարիչը, այդ ամենից բացի, փորփրում է երգչուհու աղբի մեջ և իր ներկայությամբ անհանգստացնում է թաղամասի հարևաններին։
Ինչպես ընդգծում է երգչուհին՝ վերջին ամիսներին հետապնդումն ուժգնացել է՝ անկախ օրվա ժամից։ Այդ կապակցությամբ Շակիրան պնդում է, որ ոստիկանությունը մոտենալու արգելքի որոշում կայացնի։
Աղբյուրը՝ 1in.am