Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը պահանջում է ավելացնել ապրուստավճարի գումարը

Քևին Ֆեդերլայնը, որին մեղադրում են Բրիթնի Սփիրսի բոլոր դժբախտություններում, շարունակում է զայրացնել նախկին կնոջը։

Այժմ Քևինը Բրիթնի Սփիրսից պահանջում է ավելացնել ապրուստավճարը, որը նա հատկացնում է իրենց որդիներին՝ 12-ամյա Շոնին և 11-ամյա Ջեյդենին։ Փաստաբանների խոսքով՝ Ֆեդերլայնը ամսական 20 հազար դոլար է պահանջում։ Ըստ փաստաբանների՝ պատճառն այն է, որ երեխաների պահանջները բավարարելն ավելի ու ավելի դժվար է դառնում։

Բրիթնի Սփիրսը Ֆեդերլայնից պահանջում է ներկայացնել ծախսերի հաշվետվությունը։ Իսկ Քևինի՝ ավել ապրուսատվճար պահանջելու որոշումը, երկրպագուների կարծիքով, պատահական չէ։ Պատճառը Լաս Վեգասում երգչուհու հաջողված շոուն է, որը նախնական տվյալներով Սփիրսին ավելի քան 187 մլն դոլարի եկամուտ է բերել։

Աղբյուրը՝ 1in.am