Բեյոնսեի և Ջեյ Զիի 6-ամյա դուստրը 19.000 դոլար է ծախսել աճուրդում

Երգչուհի Բեյոնսեի և ռեփեր Ջեյ Զիի 6-ամյա դուստրը՝ Բլյու Այվին, որը համարվում է ամենահարուստ աստղային երեխաներից մեկը, սկսել է ինքնուրույն տնօրինել իր բյուջեն:

Ինչպես նշում է Tatler-ը, երեխան մասնակցել է Second Annual Wearable Art Gala աճուրդին, որի շրջանակում ձեռք է բերել նկարչուհի Տիֆանի Անդերսոնի վրձնին պատկանող կտավը՝ Սինդի Պուատյեի դիմանկարը:

Բլյու Այվին արվեստի գործի համար 17.000 դոլար է առաջարկել՝ բարձրացնելով իր համարը, սակայն ինչ-որ մեկն ավելի շատ գումար է առաջարկել: Երեխան առանց երկար-բարակ մտածելու առաջարկել է 19.000 դոլար ու հաղթել:

Հետաքրքրական է, որ աճուրդը կազմակերպել էր Բեյոնսեի մայրը՝ Թինա Նոուլզը:

Նշվում է, որ աճուրդի ժամանակ Բլյու Այվիի հետ եղել է մայրը:

Աղբյուրը՝ tert.am