Աստղիկ Սաֆարյանն անկեղծանում է, թե բացառապես ում հարսանիքին նա կերգի

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանը:

-Եվ այսպես, Աստղիկ, սկսեցինք,

Ի՞նչ է անհրաժեշտ «կոնչոլ» եփելու համար, բացի ցանկությունից:

-Անհրաժեշտ է զանգահարել մայրիկին և հարցնել..))) LOL

Պատրաստ եք Ձեր ապագա կողակցի ու Ձեր անունով ֆեյսբուքում ընդհանուր էջ ունենալՕրինակ՝ ԱստղիկԳեղամ Խաչատրյաններ:

-Երբեք չեմ սիրել դա, պետք չէ կորցնել անհատականությունը:

-Մի բան, որ սիրում եք բլինչիկից ավելի…

-ՄԻ ՔԱՆԻ ՀԱՏ բլինչիկ ….))))))) LOL

-Միամի՞տ եք:

-Բոլոր բարությամբ օժտված մարդկանց մոտ էլ երբեմն միամտություն նկատվում է, քանի որ նրանք ամեն հարցին առաջին հերթին լավ և բարի աչքով են նայում, իսկ ես բարությամբ օժտված եմ…)

-Քանի՞ մարդ է ապրում սոցցանցերի Ձեր սև ցուցակներում:

-Շատ չեն…նրանցից որոշներն անծանոթ են, իսկ որոշներն էլ արդեն նախկին ծանոթ:

-Շաբաթվա կտրվածքով քանի՞ լուսանկար ներբեռնենք սոցիալական ցանցերում, որ չափը չանցնենք:

-Կարծում եմ, եթե քեզ հետևում են և միշտ սպասում նորությունների, ապա շաբաթը գոնե 1-2 անգամ կարելի է:

-Քանի՞ անգամ ենք ինչ-որ մեկին մերժելուց հետո խղճի խայթ զգացել:

-Շատ-շատերին եմ մերժել , և եթե այդպես եմ ճիշտ գտել, ապա երբեք փոշմանության զգացում չեմ ունեցել, ժամանակն էլ իր հերթին ցույց է տվել, որ բոլոր մերժումներս ճիշտ են եղել:

-Եթե Դուք լինեիք ՀՀ նախագահ…

-«ԵԹԵ»,  շատ ճիշտ ընտրված բառ այս հարցի մեջ…)))

-Աստղիկ ամեն տարի սոցցանցերի բամբասչիները Ձեզ ամուսնացնում  ու բաժանում են, այսպես մինչև ե՞րբ:

-Քիչ մնաց, անհոգ եղեք…….))))))

-Լինել տարբերվող երգչուհի, նշանակում է…

-Եթե դա ինձ նկատի ունեիք, ապա շնորհակալություն, իսկ առհասարակ հեշտ չէ լինել այդպիսին, քանի որ պետք է միշտ անել ավելին, քան նախորդ քայլդ էր:

-Դուք կերգեք հարսանիքների ժամանակ միայն այն դեպքում, եթե…

-Եթե դա լինի իմ հարսանիքը… միգուցե մեկ անգամ կերգեմ այն էլ հատուկ ամուսնուս համար:

Գույն, որը բնորոշում է հայկական շոուբիզնեսին:

-Տարիներ առաջ այն ուներ մուգ գույներ, բայց հիմա բավականին գունեղ է:

-Ինչ հաճախականությամբ են Ձեզ տալիս «Աստղիկ ջան, ինչու՞ ես մի տեսակ» հարցը:

-Նախ պետք է ասեմ, որ «մի տեսակ» կարող եմ լինել, երբ ինձ հետ ինչ-որ բան այն չէ, իսկ երբ ինձ հետ որևէ բան իրոք այն չէ, ես դա արտաքինից երբեք ցույց չեմ տալիս: Դա կարող է նկատել միայն մեկ մարդ, իսկ նա դա չի հարցնում, այլ առանց իմ ասելու էլ զգում է դա և անմիջապես սկսում լուծել խնդիրը:

-Երևանում մի տեղ, որը ճարտարապետները նախագծել են կիսաքնած ու անհավես:

-Եթե խոսքը Երևանի ամենակենտրոնական հատվածի մասին է, ապա  կդժվարանամ ասել, հատկապես, որ մեծացել եմ Երևանի կենտրոնում, և ամեն մի անկյունն ինձ համար շատ սիրելի է և գեղեցիկ:

Մանրամասն՝ ArenaNews.am