Ռիհաննան առաջին կին արտիստն է, Apple Music-ում հատել է 2 միլիարդի սահմանագիծը`դառնալով ամենահայտնի երգչուհին: Նա առաջ է անցել այնպիսի հայտնիներից, ինչպիսիք են Բեյոնսեն և Թեյլոր Սվիֆթը:
Հանրաճանաչ երգչուհին առաջինն է Apple Music-ի 20 ամենահայտնի արտիստների ցանկում: Այս մասին հայտնում է ընկերության ինստագրամյան պաշտոնական էջը:
Ցանկում նրան հաջորդում է Թեյլոր Սվիֆթը, իսկ 3-րդ տեղը բաժին է հասել Բեյոնսեին: Երգչուհի Ադելը 5-րդն է:
Երգչուհին անձամբ է արձագանքել ինստագրամյան գրառմանը`գրելով. «Ես ուրախ եմ լինելու առաջին երչուհին, ով Apple Music-ում հատել է 2 միլիարդ սթրիմի սահմանագիծը»:
Հիշեցնենք, որ վերջերս Ռիհաննան նշեց 30-ամյակը: