Ամերիկյան դերասանուհի Քեմերոն Դիասը, որը հոլիվուդյան ամենասիրված ու պահանջված աստղերի ցանկում է, հեռացել է կինոաշխարհից, հայտնում է The Daily Mail-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ 45-ամյա դերասանուհին նման որոշում է կայացրել է հանուն 39-ամյա ամուսնու՝ երաժիշտ Բենջի Մեդենի:
Դերասանուհու մտերիմ ընկերուհու՝ Սելմա Բլեերի խոսքով՝ Դիասը կարծում է, որ կինոոլորտի ասպարեզում ամեն ինչ արել է ու այլևս չի ցանկանում լինել մեծ էկրանին:
«Նա այլևս չի ցանկանում ֆիլմերում նկարահանվել, նա շատ լավ կյանք ունի, ու չեմ պատկերացնում, թե ինչը կարող է նրան դրդել ետ վերադառնալ»,- ասել է Բլեերը:
Հայտնի է, որ Դիասն ու Մեդենը հանդիպել են 2014թ. ու յոթ ամիս անց ամուսնացել են:
Ավելի վաղ նրա մտերիմներից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Դիասը վայելում է ընտանեկան կյանքը, տնային տնտեսուհու կարգավիճակն ու երազում է երեխա ունենալու մասին:
Աղբյուրը՝ tert.am