Էդ Շիրանը նվիրաբերել է իր կիթառը ծանր հիվանդ աղջկան

Բրիտանացի երաժիշտ էդ Շիրանը նվիրաբերել է իր կիթառը բարի գործի համար: Էդը ստորագրել է գործիքի վրա, որպեսզի օգնի գումար հավաքել իր 11-ամյա երկրպագու Մելոդի Դրիսքոլի համար, ով տառապում է ուղեղի գենետիկ ծանր հիվանդությամբ՝ Ռետտայի ախտանիշով: Կիթառը կխաղարկվի վիճակախաղով՝ Մելոդիի օգտին նվիրաբերություն արած մասնակիցների միջև:

Փոքրիկ Մելոդիի հետ Էդը ծանոթացել է 2016 թվականին, երբ աղջկա մայրը՝ Կարինան, սոցցանցում կոչ էր արել երգչին իրականացնել աղջկա երազանքը՝ ծանոթանալ իր կուռքի հետ: Այդ ժամանակ երգիչն անձամբ էր եկել հոսպիտալ, որտեղ բուժվում էր Մելոդին և նրա համար մի քանի երգ էր նվագել: Այդ ժամանակվանից ի վեր նա հոգ է տանում աղջկա մասին: Հիշեցնենք, որ Ձայնագրման միջազգային ֆեդերացիան (IFPI)-ը հրապարակել է անցած տարվա ամենավաճառվող երաժիշտների ցուցակը: Շիրանի Divide ալբոմը մուլտիպլատինային է դարձել աշխարհի 36 երկրներում, իսկ նրա Shape of You սինգլը 32 երկրների հիթ-շքերթների առաջին հորիզոնականներն է զբաղեցրել: Այսպիսով նա գլխավորել է աշխարհի ամենավաճառվող երաժիշտների ցանկը:

Աղբյուրը՝ 1in.am