Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի կանանցից երկուսի՝ երգչուհի Բեյոնսեի և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի լարված հարաբերությունների մասին գրում են բազմաթիվ աղբյուրներ: Թեև նրանցից ոչ մեկը երբևէ չի քննարկել այս թեման, սակայն երկրպագուներն ու քաջատեղյակ աղբյուրները պնդում են, որ Բեյոնսեի ու Քարդաշյանի միջև ակնհայտ լարվածություն կա:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այժմ Բեյոնսեն Քարդաշյանին ինչ-որ բան հասկացնելու համար Top Off նոր երգում ասում է. «Ես այստեղ միակ լեդին եմ՝ ամենաիրականը: Ես ցնցում եմ համացանցը, լավագույնն եմ և ոչ թե երկրորդը»:
Պարբերականը նկատում է, որ Բեյոնսեն նկատի ունի Քարդաշյանի՝ 2014թ. սկանդալային կիսամերկ լուսանկարներից մեկի հայտնի հեշթեգը՝ «Ես ցնցում եմ համացանցը»:
Նշվում է, որ Բեյոնսեն ու ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, բարդ հարաբերությունների պատճառով հրաժարվել են ներկա գտնվել Քարդաշյանի և Քանյե Ուեսթի պսակադրությանը:
Աղբյուրը՝ tert.am