Փողոցներից՝ Forbes-ի ցուցակ. Ջեյ Զին դարձել է ամենահարուստ ռեփերը

Forbes ամսագիրը հրապարակել է 2018 թվականի հինգ ամենահարուստ ռեփերների վարկանիշային աղյուսակը։ Նրա կարողությունը գնահատվում է 900 միլիոն դոլար։

Արտիստն առաջին անգամ առաջատար դիրք է գրավել, որը մինչ այդ զբաղեցնում էր Փի Դիդին։ 2018-ին նա իջել է երկրորդ հորիզոնական. նրա կարողությունը 825 միլիոն է կազմում։

Ըստ Forbes-ի՝ Ջեյ Զիին հաջողվել է առաջատար դառնալ Roc Nation ընկերության, Tidal սթրիմինգային ծառայության, ինչպես նաև Armand de Brignac и DʼUssé բրենդերի օգնությամբ։

Եռյակը եզրափակում է Dr.Dre-ն՝ 770 միլիոն դոլարով։ Չորրորդ տեղը կիսել են Դրեյքն ու Էմինեմը՝ 100 միլիոն դոլարով։

Աղբյուրը՝ 1in.am