Ռեփեր Ջեյ Զիի համար ընկերներն ընտանիքի մի մասն են: Նրանց համար Ջեյ Զին չի խնայում ոչինչ ու ոչ մի գումար:
Այսպես, Roc Nation Sports-ի նախագահ Խուան Պերեզի ծննդյան օրվա համար Ջեյ Զին ծախսել է մի ողջ կարողություն:
100 հազար դոլար արժեցած երեկույթը սկսվել է Zuma ռեստորանում, որտեղ հաշիվը կազմել է 13 հազար դոլար: Այնուհետ տոնակատարությունը շարունակվել է Made in Mexico ակումբում, որտեղ կոկտեյլների ու կոնյակի վրա ծախսվել է 9 հազար դոլար: Երեկույթն իր գագաթնակետին է հասել NYC Playroom-ում, որտեղ երգիչը պատվիրել է 40 շիշ շամպայն, որը կազմել է 58 հազար դոլար: Այս ամենին էլ ավելացել է 11 հազար դոլարը թեյի վրա:
Գումարեք այս ամենն ու կհասկանաք, թե որքան լավ է Ջեյ Զիի հետ ընկերություն անելը:
Աղբյուրը՝ life.panorama.am