«Գլխումս մի հիվանդություն կա, որն ուզում է ինձ սպանել». Ռոբի Ուիլյամսը պատմել է հոգեկան շեղումների մասին

Բրիտանացի հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսը պատմել է հոգեկան շեղումների մասին՝ մանրամասնելով, որ գլխում մի հիվանդություն ունի, որն ուզում է իրեն սպանել:

The Sun պարբերականին տված անկեղծ հարցազրույցում 44-ամյա աստղը խոստովանել է, որ բազմիցս հայտնվել է կյանքի ու մահվան եզրագծին:

Ուիլյամսի խոսքով՝ հիվանդության դեմ պայքարելը շատ ծանր գործընթաց է, որը երբեմն ընդհատվում է, ու այդ պահերն իր համար պարզապես հրաշալի են:

Երգիչը խոստովանել է, որ տարիներ շարունակ պայքարել է ալկոհոլային և թմրանյութային կախվածության, ինչպես նաև հոգեկան շեղումների դեմ:

Հարզազրույցի ընթացքում Ուիլյամսը նշել է, որ երախտապարտ է կնոջը, որը մշտապես իր կողքին է ու փրկում է կյանքը:

Աղբյուրը՝ tert.am