Արդեն մի քանի ամիս է, ինչ 40-ամյա դերասան Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը հանրության ուշադրության կենտրոնում է: Հանուն 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի` կնոջից դերասանի բաժանությունը, ապա Տիգրանի եւ Մարիամի հարցազրույցները, ըստ որի նրանք հաստատել էին, որ Տիգրանը կնոջը թողել է Մարիամի հետ ամուսնության նպատակով, հանրությունը այնքան էլ դրական չարձագանքեց: Ամիսներ առաջ զույգը հայտարարել էր նաեւ, որ միասին երկար անօրինական չեն ապրի եւ Մարիամի տարեդարձին` փետրվարի 14-ին, կամուսնանան: Սակայն հարսանիք այդես էլ չեղավ, ավելին` Տիգրանը, ով նախկինում կարծես թե շատ էր սիրում իր կյանքը լուսանկարների տեսքով հանրայնացնել, իր ֆեյսբուքյան էջից հեռացրեց իր եւ Մարիամի լուսանկարները, փոխարենը` հրապարակելով ընտանեկան եւ անգամ կնոջ լուսանկարները: Իհարկե, հանրության աչքից այս ամենը չվրիպեց, այս օրերին դարձյալ զրույցներ են շրջանառվում եւ մեղադրական խոսքեր հնչում Տիգրանի եւ Մարիամի հասցեին:
Life.panorama.am-ը Տիգրան Մնացականյանից իրենց բաժանության լուրի հետ կապված փորձեց հերքում կամ հաստատում ստանալ, սակայն դերասանը խիստ վրդովված նշեց.
«Ոչ մի մեկնաբանություն չեմ ուզում տալ, հանգիստ թողեք իմ կյանքը, ինձ այլեւս մի զանգեք ու նման հարցեր մի տվեք»:
Նախկինում իր կյանքը հանրայնացնել սիրող դերասանը այս շրջանում բավականին փակ է պահում իր կյանքի այդ տիրույթը:
Ի դեպ` Մարիամ Հովհաննիսյանը նոր լուսանկար է տեղադրել իր էջում, որին կրկին մեղադրական մեկնաբանություններ են հաջորդել, որին էլ ի պատասխան նա գրել է.
«Ուրեմն լսեք, ոչ մեկս չենք դարձրել մեր կյանքը հանրային, ամեն անասունի սուտ տեղադրած նյութերով հերիքա ոսկորներս լվանաք, ամոթանք տալու փոխարեն Ձեր կյանքով ապրեք, ու Աստծու սիրո հեռու մնացեք մեզանից… Ես Ձեզ ոչ կվիրավերեմ, ոչ էլ էդքան կիջնեմ: Աստված կվիրավորի էն մարդկանց, ովքեր առանց ինչ-որ բաներ լիարժեք իմանալու ընկել են հետևիցս ու հոշոտում են, երևի Ձեր թշնամիներին էսպես չէիք հոշոտի»:
Այս մեկնաբանությամբ Մարիամը կարծես թե ակնարկել է, թե Տիգրանից չի բաժանվել, սակայն Տիգրանի քայլերը կարծես թե հակառակն են հուշում:
Իրականում զույգը բաժանվե՞լ է, թե ոչ, հարցին պատասխան կարող է տալ միայն կողմերից մեկի պաշտոնական հայտարարությունը, որը, սակայն, դեռեւս ուշանում է:
Աղբյուրը՝ life.panorama.am