ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է հաղորդավար, դերասան Արման Մարգարյանը:
-Եվ այսպես, Արման, սկսեցինք,
Ո՞ր հեռուստահաղորդման համար արժե հեռուստացույց միացնել:
-«Վինիլ»՝ մարտի 9-ից Առաջին ալիքով:
-Ի՞նչը կարող է ափերից հանել հավասարակշված տղամարդուն:
-Ուրիշներին չգիտեմ, անձամբ ինձ՝ սուտը:
–Երկար մազերից կարճին անցնելու միակ անհարմարությունը:
-Ցրտում է:
-Ո՞ր խմիչքն է կարողանում Արմանի սթափությունը թողնել անցյալում:
-Բոլորը, խմիչքը ամենավատ թմրադեղն է և մարդկանց չարացնում է:
–Ի՞նչ ծրագրեր ունեք այսօրվա համար:
-Աշխատանքային 2 հանդիպում, սուրճ քեռիիս հետ, հանդիպում ընկերոջս հետ, ծրագրի նկարահանման համար տեքստերի վրա աշխատել, եթե ուշ չլինի, Անրիի հետ՝ կինո:
–Հայ հաղորդավարուհի, ում հետ հաղորդում վարելը մեծ պատիվ կլինի Ձեզ համար:
Գրեթե բոլորի հետ էլ վարել եմ, բոլորի հետ էլ մեծ պատիվ է:
–Մարդիկ կարող են Ձեզնից սովորել..
-Լավատեսություն:
–Քանի՞ օր կկարողանաք ապրել պետության կողմից հաստատված նվազագույն աշխատավարձով:
-Նայած ինչի վրա ծախսեմ:
–Ովքե՞ր են Ձեր մասնագիտական գործունեության հիմնական երկրպագուները:
-Չեմ կարծում, թե երկրպագու ունեմ:
–Ի՞նչ ասենք ուրիշի սպիտակեղենի մեջ քիթը խոթողներին:
-Ձերին ուշադիր եղեք:
–Ի՞նչ կանեք, եթե որևէ մեկը Ձեզ պատենտ աքսեսուար կամ հագուստ նվիրի:
-Սրտանց շնորհակալություն կհայտնեմ:
–Տղամարդիկ ինքնավստահ են, երբ..
-Ունեն փող ու առողջ են:
-Երգ, որն այս պահին կգա Ձեր մտքին:
Black Coffee – children with no name. հենց հիմա լսում եմ:
–Արժե՞ ընտրել ամուսնական կյանքի փորձ ունեցող տղամարդուն՝ որպես կյանքի ընկեր:
Կյանքի ընկեր ընտրու՞մ են: Եթե սիրում ես, կապ չունի կյանքի ինչ փորձ ունի, պետք է պահը վայելել:
–Մի բան, որ կտրականապես արգելված է Անրիին:
Ծխել:
–Միայնակ լինելու 100 առավելությություններից 2-ը:
Եթե կողքիդ մարդը քոնն է, չկա միայնակ լինելու առավելություն:
–Ռոմանտիկների մրցույթում ո՞ր տեղը կզբաղեցնեք:
-10-ից 5-6:
–Դուք կվարեք նիվա մակնիշի մեքենա միայն այն դեպքում, եթե..
Խիստ անհրաժեշտություն լինի:
-Կնոջ Ձեր իդեալը, եթե նոմինացված չէ Էվելինա Շահիրյանը:
-Մինիմում իմ պես խելառ:
Աղբյուրը՝ ArenaNews.am