«Ես տղա եմ ուզում, Աննան` աղջիկ». Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը սպասում են իրենց առաջնեկին

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ դերասան Մովսես Երեմյանն ու կինը՝ Աննա Սիմոնյանը, սպասում են իրենց առաջնեկին։ Մեզ հետ զրույցում Մովսեսը հաստատեց ուրախալի լուրն ու առաջին անգամ խոսեց ընտանիքի համալրման մասին։

«Երբ իմացա, որ երեխայի ենք սպասում, մի աննկարագրելի զգացողություն էր, որը չեմ կարող բառերով նկարագրել։ Յուրաքանչյուր մարդ անհամբերությամբ է սպասում այդ նորությանը։ Աննան շատ անսպասելի կերպով հայտնեց այդ լուրը։ Այդ պահին ուրախությանս չափ չկար»,– պատմեց ապագա հայրիկը։

Աննան հղիության երկրորդ եռամսյակում է։ 2016 թվականին ամուսնացած զույգի ընտանիքում երեխան շատ սպասված է։ Նրանք երջանիկ են, որ այս տարի իրենց ընտանիքում մանկան ճիչ է լսվելու։

Զույգը դեռևս չի պարզել երեխայի սեռը, սակայն յուրաքանչյուրն ունի իր նախընտրությունը, Աննան աղջիկ է ուզում ունենալ, Մովսեսը` որդի։ «Սեռի վերաբերյալ իմ և Աննայի նախընտրությունները տարբեր են։ Չնայած ամենակարևորն այն է, որ երեխան առողջ լինի, բայց ես շատ կցանկանայի տղա ունենալ»,– նշեց դերասանը։

Հայր դառնալը մեծ պատասխանատվություն է ենթադրում, ինչը, երբեմն, վախեցնում է երիտասարդ զույգերին։ 25-ամյա Մովսեսը նման մտավախություններ չունի։ «Ես կարծում եմ, որ լիարժեք պատրաստ եմ հայր դառնալուն»,– ասաց նա։

Աղբյուրը՝ life.tert.am