Էդ Շիրանը Brit Awards մրցանակի դափնեկիր է դարձել «համաշխարհային ճանաչում» անվանակարգում

Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը Brit Awards երաժշտական մրցանակ է ստացել «համաշխարհային ճանաչում» անվանակարգում։

Լավագույն բրիտանական խումբ է անվանվել Gorillaz-ը, իսկ ամերիկյան Foo Fighters խումբը հաղթել է «Լավագույն միջազգային կոլեկտիվ» անվանակարգում։

Ամերիկացի փոփ կատարող Քենդրիկ Լամարը մրցանակ է ստացել որպես լավագույն միջազգային կատարող, իսկ «լավագույն միջազգային երգչուհի» անվանակարգում հաղթել է նորզելանդացի Lorde-ն։

Աղբյուրը՝ 1in.am