ArenaNews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ ընթերցողի համար պարզելով, թե օրինակ՝ քանի սանտիմետր պետք է լինի 2 աղջիկների մոր, ֆուտբոլիստի կնոջ շրջազգեստը, ինչն է առօրյայում անիմաստ ժամանակ խլում կամ թե ի՞նչ երգել լողանալիս:
Այս անգամ բլիցել է երգչուհի Նելլի Սաֆարյանը:
-Եվ այսպես Նելլի, սկսեցինք,
Ի՞նչ է ցույց տալիս Ձեր տան հեռուստացույցը, բացի ֆուտբոլից:
Բացի չկա՝ մեր հեռուստացույցի համար կա մի տարբերակ ՝ ֆուտբոլ:
-3 բառ, որ նկարագրում են հայկական շոու–բիզնեսը:
Հարսանիք, կնունք, ատամհատիկ:
-Ձեր կյանքի ո՞ր դրվագից կարելի է ֆիլմ ստանալ:
Շատ են այդ դրվագները, բայց կառանձնացնեմ այն պահը, երբ մեր առաջնեկը ծնվում էր Լեհաստանում, ծննդաբերության ժամանակ ամուսինս ինձ շատ ակտիվ օգնում էր: Ես լեհերեն չէի հասկանում, իսկ ինքը գիտեր ու շատ արագ թարգմանում էր ծննդաբերության բոլոր հրահանգները:
– Արտահայտություն, որը կուզեիք հանել Ձեր բառապաշարից:
Երբ մի բան կամ որևէ մեկն ինձ շատ է դուր գալիս, ասում եմ՝ «գազանա» ու հետո հասկանում եմ, որ շատ կոպիտ է հնչում, երևի հենց դա կուզեի հանել:
–Լա՞վ մամա է Նելլին:
Կարծում եմ՝ այո, համենայն դեպս ձգտում եմ դրան:
–Նշեք ֆուտբոլիստի կին լինելու 10 առավելություններից 2-ը:
Ֆուտբոլիստի հետ ապրելն ամբողջությամբ առավելություն է, այն էլ իմ ամուսնու պարագայում, բայց շատ կարևոր հատկություններ են ինձ համար՝ կարգ ու կանոնի ճիշտ զգացողությունն ու առողջ ապրելակերպը:
-Ե՞րբ եք վերջին անգամ երթուղայինից օգտել:
Շատ տարիներ առաջ, երբ դեռ ուսանող էի:
–Լողանալիս ի՞նչ եք երգում:
Այն երգերը, որոնք ականջիս նստած են այդ ժամանակահատվածում:
–Քանի՞ սանտիմետր պետք է լինի 2 աղջիկների մոր, ֆուտբոլիստի կնոջ շրջազգեստը:
Այնքան, որքան սազում է ֆուտբոլիստի կնոջը, իսկ եթե ավելի պարզ՝ չափեր ու քառակուսիներ մեր ամուսնության մեջ չկան:
– Ի՞նչն է առօրյայում անիմաստ ժամանակ խլում:
Անիմաստ խցանումների մեջ կանգնելը:
-Ո՞ր մասնագիտության տեր մարդկանցից աշխատենք հեռու մնալ:
Ես չեմ սիրում հայոց լեզվի ուսուցիչներին, ինձ հանդիպած բոլոր ուսուցիչները շատ նման են իրար ու միշտ փորձում են բառարանային բառերով խոսել, բայց երբ մնում են մենակ կամ շատ մտերիմների հետ՝ խայտառակ ժարգոնով են խոսում:
–Ի՞նչ կփոխեիք Ձեր արտաքինում:
Հասակս, կուզեի գոնե 1.70 լինեի:
-Կուզեի՞ք հետ բերել այն ժամանակները, երբ դեռ երգում էիք «Հայեր» խմբում:
Ոչ, չէի ուզի, որովհետև հիմիկվա իմ կարգավիճակն ավելի հաճելի է ինձ համար, ես հանդիսանում են Biayni by Vahan Khachatryan ընկերության տնօրենը, Հայաստանում նորաձևության պալատի հիմնադիրներից մեկը և «Դար 21» հեռուստաընկերության մանկական հաղորդումների պրոդյուսերը, ինչն այս տարիքում շատ ավելի ցանկալի է ինձ համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում